Ֆոն դեր Լայենը հայտնել է Հնդկաստանի հետ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու մտադրության մասին | 1lurer.am

1lurer.am

Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտնել է Հնդկաստանի հետ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու մտադրության մասին։

«Դավոսից անմիջապես հետո կմեկնեմ Հնդկաստան: Մոտ ենք առևտրային պատմական համաձայնագրի, ոմանք այն անվանում են բոլոր գործարքների գործարքը»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը, հավելել՝ այն կկազմի համաշխարհային ՀՆԱ-ի գրեթե մեկ քառորդը։

«Եվրոպան ցանկանում է գործարքներ կնքել ներկայիս տնտեսական աճի կենտրոնների հետ՝ Լատինական Ամերիկայից մինչև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան և դրանից անդին: Եվրոպան միշտ կընտրի խաղաղությունը»,- շարունակել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական ցնցումները կարող են նոր հնարավորությունների սկիզբ դառնալ և նպաստել  Եվրոպայի անկախությանը: Լայենը հավելել է, որ աշխատում են նաև Արկտիկայի անվտանգության ամրապնդման փաթեթի ուղղությամբ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն