Մինչ աշխարհը 2026-ը դիմավորում է լավ կյանքի հույսերով, Չինաստանի քրիստոնյաները նոր տարին սկսել են մռայլ ու ցավալի իրադարձություններով:
Չենդու քաղաքում բերման ենթարկվեցին բողոքական եկեղեցու մի քանի հայտնի առաջնորդներ, իսկ Վենչժոուում չինական իշխանությունները քանդեցին Յայան եկեղեցու շենքը։ Այն պահից, երբ Սի Ծինփինը ստանձնեց իշխանության ղեկը, ճնշումների քաղաքականությունը, ինչպես նշվում է, ուղեկցվել է հոգևոր հովիվների նկատմամբ հալածանքներով, զանգվածային հավաքների արգելքով, ինչպես նաև քրիստոնեական խորհրդանիշների հեռացմամբ ու եկեղեցական շենքերի ոչնչացմամբ։
«Չինաստանի կառավարությունը նոր տարին սկսել է ընդհատակյա բողոքական եկեղեցու անդամների նոր ձերբակալություններով։ Կառավարությունը պետք է անհապաղ ազատ արձակի բոլոր բերման ենթարկվածներին և թույլ տա նրանց ազատորեն դավանել իրենց հավատը»։ ԱՄՆ-ում գործող կրոնական իրավունքների պաշտպանության ChinaAid կազմակերպությունը չինական գործողությունները որակել է որպես «Չինաստանի կոմունիստական կուսակցության անկախ քրիստոնեական հավատը վերացնելու արշավի հերթական լուրջ սրացում»,- նշել է Human Rights Watch-ի ներկայացուցիչ Յալքուն Ուլույոլը՝ Չենդուում իրականացված ձերբակալությունների կապակցությամբ։
Ընդամենը երկու շաբաթ առաջ ևս մեկ բողոքական եկեղեցի էր ենթարկվել խուզարկության, որի ընթացքում ձերբակալվել էր շուրջ 100 հավատացյալ։ Ավելի քան հազար ոստիկան ներխուժել էր Յայան ավան և իրականացրել տարերային ձերբակալություններ։ Քրիստոնեական խմբերը խստորեն քննադատել են Չինաստանի կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) կառավարության քաղաքականությունը՝ ուղղված այն եկեղեցիների փակմանը, որոնց գործունեությունը չի տեղավորվում իշխող գաղափարախոսության շրջանակում։ «Սի Ծինփինի կառավարությունը խստացրել է գաղափարական վերահսկողությունը և խորացրել անհանդուրժողականությունը ՉԿԿ-ից բաից այլ կառույցների նկատմամբ հավատարմության դրսևորումների հարցում»,- ասել է Ուլույոլը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։