Եվրախորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինային ԵՄ-ի կողմից տրամադրվող վարկի շտապ քննարկմանը | armenpress.am

armenpress.am Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Ուկրաինային 2026-2027 թվականների համար Եվրոպական Միության կողմից 90 միլիարդ եվրո վարկ տրամադրելու վերաբերյալ երեք օրինագծերի շտապ քննարկմանը։

Այդ մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն։

Առաջին օրինագիծը՝ «Ուկրաինային վարկ տրամադրելու հարցում համագործակցության ընդլայնում» խորագրով, ներկայացնում է Եվրախորհրդարանի պաշտոնական համաձայնությունը` ամրապնդելու 24 անդամ պետությունների միջև համագործակցությունը՝ Ուկրաինային վարկ տրամադրելու համար։

Այս շրջանակային օրինագիծը ծառայում է որպես քաղաքական ազդանշան վարկի հատկացման գործընթացում ներգրավված բոլոր կողմերին՝ անհրաժեշտ աշխատանքները սկսելու համար: Այն արդեն հաստատվել է ԵՄ խորհրդի կողմից: Այդ փաստաթղթի վերաբերյալ քվեարկությունը տեղի կունենա չորեքշաբթի օրը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն