Ադրբեջանը 1 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա | factor.am

factor.am

Ադրբեջանից Ուկրաինա է ուղարկվել էլեկտրական սարքավորումներից բաղկացած մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Էներգետիկայի նախարարությունը մարդասիրական օգնությունը տրամադրել է Ադրբեջանի նախագահի 2026 թվականի հունվարի 16-ի հրամանագրի հիման վրա։

Մարդասիրական օգնության բեռը ներառում է 12 ցածր լարման վահանակ, 11 գեներատոր, 5 տրանսֆորմատոր և 27,000 մետր մալուխներ և լարեր։

Ուկրաինական կողմի խնդրանքով ուղարկված օգնության ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիոն դոլար։

Ադրբեջանը նախկինում ևս մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա: Հաղորդվում է, որ ադրբեջանական օգնության ընդհանուր ծավալը, ներառյալ՝ վերականգնման և վերակառուցման օգնությունը, արդեն գերազանցել է 45 միլիոն դոլարը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն