arm.sputniknews.ru Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը, որը հունվարի 20-ից փակ էր բոլոր տրանսպորտային միջոցների համար, բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը:
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է թեթև մարդատար մեքենաների համար», – ասվում է հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ բեռնատարների համար երթևեկությունը շարունակում է փակ մնալ հունվարի 20-ից։