Կանադան հրաժարվել է 1 մլրդ դոլար վճարել Թրամփի «Խաղաղության խորհրդին» անդամակցելու համար | 1lurer.am

1lurer.am  Կանադան չի վճարի 1 միլիարդ ԱՄՆ դոլար Ամերիկայի «Խաղաղության խորհրդին» միանալու համար, երեքշաբթի հայտարարել է երկրի ֆինանսների նախարարը Շվեյցարիայի Դավոս քաղաքում, որտեղ նա մասնակցում է Համաշխարհային տնտեսական ֆորումին։

Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը նշել է, որ խորհրդի շրջանակը դեռ ամբողջական չէ, պարզ չէ, թե որոնք են լինելու այդ խորհրդի լիազորությունները, թե ինչպես է այն գործելու: Նա նաև նշել է, որ Կանադան կարող է միանալ Թրամփի վարչակազմի Խաղաղության խորհրդին, եթե վճարը չեղարկվի՝ հաղորդել է CBC News-ը։

«Վարչապետը վերջնական որոշում կկայացնի, երբ հայտնի դառնան բոլոր փաստերը, և բոլոր մանրամասները համաձայնեցվեն, դրանք պետք է բխեն Կանադայի շահերից»,- հավելել է ֆինանսների նախարարը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաշխարհային 60 առաջնորդի հրավիրել է միանալ խորհրդին: Որոշ ղեկավարներ մտավախություն ունեն, որ Խաղաղության խորհուրդը կզբաղվի նոր գլոբալ հակամարտություններով և կարող է ուզուրպացնել ՄԱԿ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն