Ճապոնիայի նախկին վարչապետին սպանած անձը դատապարտվել է ցմահ ազատազրկման | azatutyun.am

azatutyun.am  Տոկիոյի դատարանն այսօր ցմահ ազատազրկման է դատապարտել Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ մահափորձի հեղինակ 45-ամյա Տեցույա Յամագամիին։

Սպանությունը տեղի էր ունեցել 2022 թվականի հուլիսին՝ Նառա քաղաքում կազմակերպված նախընտրական հանդիպման ընթացքում։

Լիբերալ-դեմոկրատական կուսակցության երկարամյա առաջնորդ Աբեն Ճապոնիայի ամենափորձառու պետական գործիչներից էր։ Նա երկրի պատմության մեջ ամենից երկար պաշտոնավարած վարչապետն էր։ Աբեն Ճապոնիայի կառավարությունը ղեկավարել էր 2012-ից 2020 թվականներին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն