azatutyun.am Ֆրանսիայի կառավարությունը պաշտոնապես դիմել է ՆԱՏՕ-ի ղեկավարությանը՝ Գրենլանդիայի տարածքում դաշինքի անդամ երկրների զորավարժություններ անցկացնելու առաջարկով։ Այս մասին հաղորդում է CNN հեռուստաընկերությունը՝ Ելիսեյան պալատում իր աղբյուրները վկայակոչելով։
«Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչները փոխանցում են, որ Փարիզը Գրենլանդիայում ՆԱՏՕ-ի զորավարժություններ անցկացնելու պաշտոնական հայտ է ներկայացրել՝ պատրաստակամություն հայտնելով իր ներդրումն ունենալ դրանց ընթացքում», – փոխանցում է CNN-ը։
Զորախաղերի հնարավոր ժամկետների մասին ամերիկյան լրատվամիջոցը չի հաղորդում։