Սիրիայի քրդերը պետք է վայր դնեն զենքերը․ Էրդողան | azatutyun.am

azatutyun.am  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պահանջում է, որ Սիրիայի քրդերը վայր դնեն զենքերը և ընդունեն պաշտոնական Դամասկոսի գերակայությունը։ Այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է այսօր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ:

«Հետագա արյունահեղությունից խուսափելու համար Սիրիայի հյուսիսային շրջաններում գործող ահաբեկչական կազմակերպությունը պետք է վայր դնի զենքերը և հայտարարի ինքնալուծարման մասին։ Նրանց կողմից հետագա սադրանքները հավասարազոր կլինեն ինքնասպանության», – հայտարարել է Էրդողանը։

Հունվարի 20-ի երեկոյան լարված է եղել թուրք-սիրիական սահմանը, երբ Թուրքիայի քրդերը փորձել են օգնության հասնել Սիրիայի իրենց ազգակիցներին։ Անցակետերից մեկում հավաքավածներն անգամ վնասել են Թուրքիայի դրոշը։ Սիրիայի հյուսիսի քրդական վարչակազմը համընդհանուր զորահավաք է հայտարարել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն