Սիրիայի քրդերին նոր վերջնագիր է ներկայացվել | civilnet.am

civilnet.am Սիրիայի կառավարական ուժերի կողմից ռազմական ճանապարհով հյուսիս-արևելյան շրջանների գրավումը քրդերին ստիպեց համաձայնել նոր զինադադարի, որը պաշտոնապես ուժի մեջ է հունվարի 20-ի երեկոյից։

Սիրիայի նախագահականը հրապարակել է ճանապարհային քարտեզը։ Քրդերին չորս օր ժամանակ է տրվել՝ մշակելու ինտեգրման համապարփակ ծրագիր։ Փոխարենը իշխանությունները խոստացել են դրական արձաքանքի պարագայում, չմտնել հյուսիսարևելյան կարևոր քաղաքների՝ Հասակեի ու Ղամիշլիի կենտրոններ, զորքերը տեղակայել արվարձաններում՝ մինչև ամբոջական ինտեգրման համաձայնությունը։

Միաժամանակ քրդերը պետք է առաջադրեն թեկնածուներ Հասակեի կառավարչի, Սիրիայի պետական ինստիտուտների համար, այդ թվում՝ Սիրիայի Պաշտպանության փոխնախարարի պաշտոնի համար։ Սահմանադրությամբ քրդերին խոստանում են նաև շնորհել լեզվի կիրառման և այլ արտոնություններ։

Մինչ գնդակը քրդերի դաշտում է, ամերիկյան կողմն իր ակտիվությամբ փորձում է արագացնել գործընթացը։ Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց Թոմ Բարաքը հստակ նշել է, որ Վաշինգտոնը քրդերի ապագան Սիրիայի անցումային իշխանության ներքո է տեսնում, և այլևս չի պատրաստվում առանձին դեր վերապահել քրդերին։

Քրդերին ցուցաբերվող աջակցությունը մեծապես սպառվել է, ասել է Բարաքը, նշելով որ ահաբեկչական ISIS-ի դեմ այժմ պետք է պայքարի Ահմադ ալ-Շարայի կառավարությունը։

Ոչ բոլոր քրդերն են բանակցային ճանապարհով հարցի լուծման կողմնակից։ Հունվարի 20-ի երեկոյան լարված է եղել թուրք-սիրիական սահմանը, երբ Թուրքիայի քրդերը փորձել են օգնության հասնել Սիրիայի իրենց ազգակիցներին։ Անցակետերից մեկում հավաքավածներն անգամ վնասել են Թուրքիայի դրոշը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն