Դատախազը դատարան է հանձնել Գյումրիի համայնքապետարանում և հրապարակում տեղի ունեցած զանգվածային անկարգություններ կազմակերպած 4 անձի վերաբերյալ վարույթի նյութերը

Դատախազը 2026 թվականի հունվարի 21-ին հաստատել է  2025  թվականի հոկտեմբերի 20֊ին Գյումրու համայնքապետարանի շենքում և հարակից հրապարակում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները և  ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելը  կազմակերպելու և ղեկավարելու մասով 4 անձի  վերաբերյալ քրեական վարույթի մեղադրական եզրակացությունը և հանձնել իրավասու դատարան:

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից՝ հիշեցնելով, որ․

1. Սպարտակ  Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-452-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (խմբի կազմում կազմակերպել և ղեկավարել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի գույքի վնասում և ոչնչացում և նույն նպատակով պաշտոնատար անձի նկատմամբ բռնության գործադրում, ինչպես նաև՝ կազմակերպել և ղեկավարել է հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են բռնության գործադրմամբ, գույք ոչնչացնելով և վնասելով):

2. Կարապետ Ղուկասյանի նկատմամբ  (Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալի օգնական)՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 46-452-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (խմբի կազմում, անցել է իր իշխանական և ծառայողական լիազորությունները, կատարել է այնպիսի արարք, որը դուրս է իր լիազորությունների շրջանակից, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել անձի, կազմակերպությունների, իրավունքներին, ազատություններին, օրինական շահերին և հասարակության օրինական շահերին, իր հերթին՝ խմբի կազմում կազմակերպել և ղեկավարել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի գույքի վնասում և ոչնչացում և նույն նպատակով պաշտոնատար անձի նկատմամբ բռնության գործադրում, ինչպես նաև՝ կազմակերպել և ղեկավարել է հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են բռնության գործադրմամբ, գույք ոչնչացնելով և վնասելով):

3. Ավետիս  Առաքելյանի նկատմամբ  (Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, համայնքի ղեկավարի պաշտոնակատար)՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 46-452-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (խմբի կազմում, անցել է իր իշխանական և ծառայողական լիազորությունները, կատարել է այնպիսի արարք, որը դուրս է իր լիազորությունների շրջանակից, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել անձի, կազմակերպությունների, իրավունքներին, ազատություններին, օրինական շահերին և հասարակության օրինական շահերին, իր հերթին՝ խմբի կազմում կազմակերպել և ղեկավարել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի գույքի վնասում և ոչնչացում և նույն նպատակով պաշտոնատար անձի նկատմամբ բռնության գործադրում, ինչպես նաև՝ կազմակերպել և ղեկավարել է հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են բռնության գործադրմամբ, գույք ոչնչացնելով և վնասելով):

4. Արտյոմ Մկրտչյանի նկատմամբ  («Գյումրու կոմունալ ծառայության» ՀԲՀ-ի բաժնի պետ)՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (խմբի կազմում, անցել է իր իշխանական և ծառայողական լիազորությունները, կատարել է այնպիսի արարք, որը դուրս է իր լիազորությունների շրջանակից, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել անձի, կազմակերպությունների, իրավունքներին, ազատություններին, օրինական շահերին և հասարակության օրինական շահերին, ինչպես նաև կազմակերպել և ղեկավարել է հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են բռնության գործադրմամբ, գույք ոչնչացնելով և վնասելով):

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն