ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը արձագանքել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին՝ կապված Հայաստանում քաղաքական հայացքների համար մարդկանց հետապնդման մասին հնչեցված պնդումների հետ։
«Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Քաղաքական հայտարարությունների պարագայում քրեական հետապնդում կարող է լինել միայն այն դեպքում, եթե դրանք պարունակում են սպառնալիքներ, կոչեր՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության խաթարման կամ սահմանադրական կարգի բռնի տապալման վերաբերյալ»,- ասել է ԱԳ նախարարը։
Նա հավելել է, որ անգամ նման դեպքերում այդ թեմայով արտաքին մեկնաբանություններն ուղղակի միջամտություն կլինեին Հայաստանի ներքին գործերին։
«Եկեք ամեն մեկը իր ներքին գործերի վրա կենտրոնանա»,- ընդգծել է Միրզոյանը։
Ավելի վաղ, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Հայաստանում քաղաքական հայացքների արտահայտման համար մարդու ձերբակալությունը մտահոգիչ է՝ անդրադառնալով Գյումրու լիազորությունները կասեցված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։