ՀՀ-ում քննարկվել է ԵՄ ավիացիոն կանոնակարգերի ներդրման ընթացքը

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացել է «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության ու դրա անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրի շրջանակներում նախատեսված համատեղ երրորդ հանդիպումը։

Այս մասին տեղեկացնում են ՏԿԵՆ-ից:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները, Եվրոպական հանձնաժողովի Շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության պատվիրակության անդամները, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են Եվրոպական միության կանոնակարգերի ներդրման ընթացիկ կարգավիճակը Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ, ինչպես նաև ավիացիոն ոլորտում արձանագրված առաջընթացն ու զարգացումները՝ թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Եվրոպական միությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն