Իրանի իշխանությունները սկսել են բռնագրավել բողոքի ցույցերին աջակցած ընկերությունների և ձեռնարկատերերի ունեցվածքը. FT | factor.am

factor.am

Իրանի իշխանությունները զանգվածային բողոքի ցույցերից հետո ուժեղացրել են ճնշումները՝ բռնագրավելով ընկերությունների գույքը և փակելով բիզնեսներ ամբողջ երկրում՝ հակակառավարական ցույցերին աջակցելու մեղադրանքներով, հաղորդում է Financial Times-ը։

Հունվարի 20-ին Թեհրանի Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ ավելի քան 20 մարզիկների, դերասանների և կինոգործիչների դեմ գործեր են հարուցել բողոքի ցույցեր հրահրելու համար: Հայտարարվել է, որ նրանց գույքը կօգտագործվի բողոքի ցույցերից պատճառված վնասի փոխհատուցման համար, գրում է Meduza-ն։

Բացի այդ, շուրջ 60 սրճարան նույնականացվել է որպես «ուղղակիորեն կամ անուղղակիորեն» «ահաբեկչական գործողություններին» աջակցող։ FT-ն, հղում անելով իրանական Tasnim լրատվական գործակալությանը, հաղորդում է, որ ձերբակալվել է հայտնի սրճարանների ցանցի և առևտրի կենտրոնի սեփականատեր Մոհամմադ Սաեդինիանը, իսկ նրա գույքը բռնագրավվել է։

Իշխանությունները նաև փակել են Իրանի բարեփոխական «Ham-Mihan» թերթը՝ բողոքի ցույցերի ժամանակ պետական ​​հիվանդանոցների գործունեությունը լուսաբանելու համար: Մեկ այլ լրատվական գործակալություն և տեղեկատվական պորտալ մեղադրվում են կեղծ տեղեկություններ տարածելու մեջ (անունները չեն հրապարակվել):

Իրանի ոստիկանապետ Ահմադ Ռեզա Ռադանը նշել է, որ «անկարգությունները ղեկավարած և դրանց մասնակցած անձինք կենթարկվեն խիստ պատժի։ Ըստ պաշտոնյայի՝ արտասահմանյան հետախուզական գործակալությունների կողմից խաբված յուրաքանչյուր ոք պետք է հանձնվի երեք օրվա ընթացքում՝ մեղադրանքի մեղմացման դիմաց։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն