ԵՄ-ն պատրաստ է աջակցել Նախիջևանում երկաթուղային գծի վերականգնման նախագծերին. Մարթա Կոսը՝ Ալիևին | azatutyun.am

azatutyun.am  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ:

Ադրբեջանական APA-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Ալիևն ու Կոսը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջխաղացման վերաբերյալ հարցեր: Անդրադարձել են նաև էներգետիկայի, տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների, ականազերծման և այլ ոլորտներում համագործակցությանը:

Մարթա Կոսը նշել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Ադրբեջանի ականազերծման ջանքերին, ինչպես նաև Նախիջևանում երկաթուղային գծի վերականգնման նախագծերին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն