Սիրիան մեղադրել է քրդերին հրադադարը խախտելու և հադադարի համաձայնագիրը վտանգելու մեջ | armenpress.am

armenpress.am Սիրիայի պաշտպանության նախարարության մամուլի և հաղորդակցության վարչությունը հաստատել է, որ հրադադարի առաջին օրը քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ​​ուժերն (ՍԴՈւ) ավելի քան 35 անգամ թիրախավորել են Սիրիայի արաբական բանակի դիրքերը, ինչի հետևանքով զոհվել է 11 և վիրավորվել ավելի քան 25 զինվոր։ Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։

Սիրիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Սալի Շուբաթը Syria TV-ին հայտնել է, որ ՍԴՈւ-ի կողմից նոր համաձայնագրի խախտումը զարմանալի չէ՝ նշելով, որ խմբավորումը նախկինում մի քանի անգամ խախտել էր 2025թ․-ի մարտի 10-ի համաձայնագիրը։

Նրա խոսքով՝ ՍԴՈւ-ն երեք օր ունի իրենց ներկայացված բարենպաստ առաջարկի վերաբերյալ խորհրդակցելու համար՝ ընդգծելով, որ վերջին համաձայնությունը ձեռք է բերվել Դամասկոսի և ՍԴՈւ-ի միջև փոխըմբռնման արդյունքում, և որ խումբը պարտավոր է հետևել նրան, ինչի շուրջ համաձայնություն է կնքվել։

Կողմերը համաձայնության էին եկել չորսօրյա հրադադարի շուրջ՝ ՍԴՈւ-ն կառավարական կառույցներին ինտեգրելու համար։ Հակառակ դեպքում, կառավարական ուժերը սպառնացել էին հարձակվել քրդերի կողմից վերահսկվող մնացած տարածքների վրա։

ՍԴՈւ-ն չի մեկնաբանել սիրիական իշխանությունների մեղադրանքը:

ԱՄՆ-ն, որը նախկինում աջակցել է ՍԴՈւ-ին՝ որպես «Իսլամական պետության» զինյալներին Սիրիայի տարբեր մասերից վտարելու գործում իր հիմնական դաշնակից, կոչ է արել խմբավորմանն ընդունել կառավարության առաջարկը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն