ԱՄՆ-ի և Իրանի հետ վարում ենք բալանսավորված քաղաքականություն. ՔՊ պատգամավորը՝ մաքսատուրքերի մասին | armenpress.am

armenpress.am Հայաստանն Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի Իսլամական Հանրապետության հետ վարում է բալանսավորված քաղաքականություն:

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում հայտնեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ համագործակցող բոլոր երկրների համար 25 տոկոս մաքսատուրքեր սահմանելու մասին հարցին:

«Դուք գիտեք, թե մենք ինչ ծրագրեր ենք այսօր իրականացնում ԱՄՆ-ի հետ և գիտեք նաև՝ ինչպիսի հարաբերություններ ունենք Իրանի հետ: Ես հույս ունեմ, որ այդ քաղաքականությունը նույն տրամաբանությամբ կշարունակենք իրականացնել մեր երկու գործընկերների հետ»,- ասաց Հովհաննիսյանը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ համագործակցող բոլոր երկրներիհամար 25 տոկոս մաքսատուրքեր սահմանելու մասին։ ԱՄՆ նախագահն այդ մասին հայտարարել էր Իրանում տեղի ունեցած լայնամասշտաբ ցույցերի ֆոնին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն