Ադրբեջանից բենզին կարողանում եք բերել, այս մարդկանց հարազատների շիրիմներն ինչու՞ չեք բերում Արցախից․ ակցիայի մասնակից | news.am

news.am «Ադրբեջանից բենզին կարողանում եք բերել, այս մարդկանց հարազատների շիրիմներն ինչու՞ չեք կարողանում Արցախից Հայաստան տեղափոխել, որ այս մարդիք գոնե խնկարկելու տեղ ունենան»։ Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, կառավարության մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ասաց ցույցի մասակիցներից մեկը՝ նշելով, որ Արցախում հուղարկավորված զոհերի հարազատները պահանջում են արտաշիրիմում իրականացնել և իրենց հարազատների մարմինները Հայաստան բերել։

Ակցիայի մասնակիցները նշեցին, որ պարբերաբար տարբեր գերատեսչությունների դիմում են այդ խնդրով, սակայն ապարդյուն։

«Ադրբաջանի հետ առևտուր եք սկսել,  նավթ, բենզին, վաղն էլ լոլիկ ու գազար կբերեք։ Բա էս մարդկանց հարցերը ե՞րբ եք լուծելու։ Սա էլ հո անհետ կորածների հարցը չի՞։ Այդ դեպքում ծնողներին ասում են՝ մի՛ բարձրաձայնեք, ձեր երեխաներին այնտեղ կխոշտանգեն։ Աճյունների տեղը գիտեք, որոնողական աշխատանքներ պետք չեն։ Եթե կարողանում եք բենզին բերել, ինչու՞ այս մարդկանց հարազատների շիրիմիները չեք բերում»,–ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նշենք, որ Արցախում հուղարկավորված զոհերի հարազատները պահանջում են արտաշիրիմում իրականացնել և իրենց հարազատների մարմինները Հայաստան բերել։ Նրանք բողոքի ակցիա են իրականացնում կառավարության մոտ՝ պահանջելով իշխանություններից գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն