Բայրամովը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացն է քննարկել | factor.am

factor.am  Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկային։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության շրջանակում առկա և ապագա համագործակցության օրակարգը, գործընկերության մեխանիզմների շրջանակում աշխատանքը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։

Կողմերը նշել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության կարևորությունը՝ ընդգծելով, որ գոյություն ունեցող գործընկերության շրջանակում երկխոսությունն ու փոխադարձ գործունեությունը դրական ներդրում են ունենում տարածաշրջանային անվտանգության մեջ: Քննարկվել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության հնարավորություններն ականազերծման, կիբերանվտանգության և այլ ոլորտներում։

Բարձր է գնահատվել Ադրբեջանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններին և առաքելություններին, Աֆղանստանում գործընթացներին սերտ աջակցությունը, պաշտպանական բարեփոխումները և դիմադրողականության ապահովման ջանքերը: Գոհունակությամբ նշվել է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների մշտական ​​ներկայացուցիչների անցյալ տարվա նոյեմբերին Ադրբեջան կատարած այցը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն