ՊԵԿ նախկին նախագահը 300 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել | factor.am

factor.am ՊԵԿ նախկին նախագահ, տնային կալանքի տակ գտնվող Վարդան Հարությունյանը 300 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Factor TV-ի հարցմանն ի պատասխան Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հատուկ վերանայման բողոք են ներկայացնելու Վերաքննիչ դատարան։

Նշենք՝ Վարդան Հարությունյանը ՊԵԿ նախագահ է եղել 2016-2018թթ․-ին։ 2018 թվականին հարուցված քրեական վարույթով մինչև իշխանափոխությունը ՊԵԿ-ին պատկանող մաքսատան շենքում տարածք է տրամադրվել հանցավոր գործունեություն իրականացնող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությանը:

Դեռ 2018-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, թե հանցավոր սխեմա են բացահայտել ու նշել, որ այդ շղթայում նաև ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ են: Այդ ժամանակ ԱԱԾ տարածած տեսանյութում ասվում էր, որ 2017 թվականի հունիսին Հայաստանում հիմնադրվել է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը, և ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները Թուրքիայից, Չինաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից բեռներ տեղափոխող ընկերություններին պարտավորեցրել են այսուհետ ապրանքները մաքսազերծվել բացառապես «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության միջոցով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն