Դավոսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկկողմ հանդիպում են ունեցել։
Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Ալիևն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, նշել, որ տարածաշրջանում արդեն իսկ խաղաղություն է։
Նա նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը», այդ թվում՝ TRIPP-ը, կարևոր դեր են խաղում տարածաշրջանային կապերի առումով։
Ալիևի խոսքով՝ խաղաղությունն արտացոլվում է նաև երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների հաստատման մեջ։ Նա ընդգծել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը, ինչպես նաև Ադրբեջանի միջոցով հացահատիկի մատակարարումը Հայաստան։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ դառնալու հրավերը։ Այսօր Դավոսում ստորագրվեց «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը, որի հիմնադրմանը մասնակցել են նաև Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը։