armenpress.am Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) hամաձայնագիր է ստորագրել Իտալիայի Eni ընկերության հետ՝ Կոտ դ’Իվուարում նավթագազային Baleine հանքավայրի շահագործման նախագծին մասնակցության 10 տոկոս բաժնեմասի ձեռքբերման վերաբերյալ:
Այդ մասին հաղորդել է SOCAR-ի մամուլի ծառայությունը:
Փաստաթուղթը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում ստորագրել են SOCAR-ի նախագահ Ռովշան Նաջաֆը և Eni-ի գործադիր տնօրեն Կլաուդիո Դեկալցին:
Գործարքի արժեքը չի հրապարակվել: Ադրբեջանական ընկերության տվյալներով՝ գործարքի իրականացումը և դրա վերջնական փակումը կախված են համապատասխան կարգավորող մարմինների կողմից համաձայնության ստացումից և մյուս ստանդարտ պայմանների ու պահանջների կատարումից:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։