Վագիֆ Խաչատրյանը վիրահատվել է. առողջապահության նախարար

Բաքվի գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը վիրահատվել է:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այսօր «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում Վագիֆ Խաչատրյանին վիրահատել են, վիրահատությունն ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Նա տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Վիճակը գնահատվում է կայուն՝ կրած վիրահատության ծավալին համապատասխան»,- նշել է Անահիտ Ավանեսյանը։

Վագիֆ Խաչատրյանը Բաքվի կողմից գերեվարված 4 գերիներից մեկն է, որոնք 2026թ. հունվարի 22-ին վերադարձել են Հայաստան: Նա առևանգվել էր Հակարիի կամրջից և Բաքվում դատապարտվել15 տարվա ազատազրկման: Բաքուն Խաչատրյանին մեղադրում էր «ցեղասպանության» հոդվածով, մասնավորապես՝ «1991-ին Մեշալի գյուղի վրա զինված հարձակման համար, որի հետևանքով, իբր թե, 25 ադրբեջանցի է սպանվել»։

Բաքվից նույն օրը վերադարձած մյուս գերիներն են Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը: Այս պահին Բաքվում շարունակում են գերեվարված մնալ տասնյակ հայեր, այդ թվում՝ Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն