Դավոսում հանդիպել են ԱՄՆ նախագահ Դոնլադ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Թրամփը դրական է գնահատել հանդիպումը: Նա նաև ասել է, որ իր ուղերձը Ռուսաստանի նախագահին այն է, որ պատերազմը պետք է ավարտվի: Թրամփը նաև նշել է, որ իր բանագնացները Մոսկվայում կհանդիպեն Վլադիմիր Պուտինի հետ:
Հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետևում և տևել է շուրջ մեկ ժամ։
Հանդիպման ավարտին Ուկրաինայի և ԱՄՆ նախագահները կարճատև անձնական զրույց են ունեցել: