Ջրային պարեկները ապօրինի ձկնորսության դեպք են բացահայտել. հսկողությունը շարունակվում է

Սևանա լճից սիգ տեսակի ձկան ապօրինի որսի կանխարգելման միջոցառումների շրջանակում Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները հունվարի 21-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 72-րդ կմ հատվածում կանգնեցրել են Ծովագյուղի 37-ամյա բնակչի վարած «Օպել» մակնիշի մեքենան: Ստուգմամբ պարզվել է, որ մեքենայում կա 520 սիգ տեսակի ձուկ՝ ընդհանուր 149 կգ և 2,4 կգ ձկնկիթ:

Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։

Հայտնաբերվածը հանձնվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժին։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ Բուսական և կենդանական աշխարհին պատճառված վնասի չափը պարզվում է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն