Արտաշատ խոշորացված համայնքին կվերադարձվի Մխչյան գյուղում գտնվող հողամասը

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հունվարի 22-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը: Վճռի՝ օրինական ուժի մեջ մտնելուց հետո Արտաշատ խոշորացված համայնքին կվերադարձվի Մխչյան գյուղում գտնվող՝ 8.9 հա մակերեսով հողամասը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով պահանջել էր անվավեր ճանաչել 8.9 հա հողամասն օտարելու վերաբերյալ 2004 թվականի սեպտեմբերի 22-ի աճուրդը և կիրառել անվավերության հետևանքներ: Ի թիվս այլնի, պահանջվել էր՝

որպես հետևանք անվավեր ճանաչել Մխչյանի գյուղապետի և ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանի միջև 2004 թվականի նոյեմբերի 2-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը.

Արգամ Աբրահամյանի անվամբ 2004 թվականի նոյեմբերի 4-ին կատարված իրավունքի պետական գրանցումը.

Արգամ Աբրահամյանի և Հովիկ Աբրահամյանի միջև 2005 թվականի մարտի 10-ին կնքված նվիրատվության պայմանագիրը.

Պայմանագրի հիման վրա՝ Հովիկ Աբրահամյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն