Ըստ Խաղաղության խորհրդի կանոնադրության՝ երկարատև խաղաղությունը պահանջում է պրագմատիկ դատողություն, ողջամիտ լուծումներ և քաջություն՝ հեռանալու այնպիսի մոտեցումներից և կառույցներից, որոնք բավական հաճախ են ձախողվել։
Կանոնադրության մեջ Գազան չի հիշատակվում, ինչը հաստատում է ԱՄՆ-ի ցանկությունը, որ Խաղաղության խորհուրդն զբաղվի ոչ միայն իսրայելա-պաղեստինյան, այլ նաև այլ հակամարտությունների կարգավորմամբ։
«Խաղաղության խորհուրդը միջազգային կազմակերպություն է, որը ձգտում է խթանել կայունությունը, վերականգնել հուսալի և օրինական կառավարումը և ապահովել երկարատև խաղաղություն հակամարտությունից տուժած կամ հակամարտության սպառնալիքի տակ գտնվող տարածքներում»,- ասված է կանոնադրության մեջ:
Նաև նշվում է, որ Խաղաղության խորհրդում անդամակցությունը սահմանափակվում է խորհրդի նախագահի կողմից հրավիրված պետություններով և սկսվում է այն պահից, երբ պետությունը տալիս է իր համաձայնությունը՝ հետևելու կանոնադրությանը։
Խաղաղության խորհուրդը կունենա իր Գործադիր խորհուրդը, որն ընտրվում է նախագահի կողմից և կազմված է համաշխարհային ճանաչում ունեցող առաջնորդներից։
Իր հերթին, Գազայի հարցով ամերիկյան կողմի բանակցող, նախագահ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները Դավոսում ներկայացրել է Գազայի հատվածում Թրամփի ծրագրի հաջորդ փուլը, որով նախատեսվում է անկլավի վերակառուցում, ինչպես նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինաթափում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։