Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները դուրս են գալիս Ռուսաստանի ազդեցությունից․ Ֆինլադիայի նախագահ | armenpress.am

armenpress.am Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ Ռուսաստանի ազդեցության գոտին էականորեն փոքրացել է՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով։

Դավոսում տեղի ունեցած քննարկման ժամանակ նա նշել է, որ վերջին տարիներին Ռուսաստանը չի հասել ռազմավարական հաղթանակների՝ չնայած մեծ մարդկային և տնտեսական կորուստներին։

«Ինչի՞ է հասել Ռուսաստանը վերջին չորս տարիների ռազմական գործողությունների արդյունքում։ Գրավել է Ուկրաինայի տարածքի շուրջ 20 տոկոսը, և այդ ընթացքում կրել է մոտ մեկ միլիոն մարդկային կորուստ»,- նշել է Ֆինլանդիայի նախագահը։

Ստուբի խոսքով՝ պատերազմը հանգեցրել է նաև Ռուսաստանի ազդեցության կրճատմանը միջազգային մակարդակում։

«Դուք կարող եք տեսնել, թե ինչպես են Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրները հեռանում Ռուսաստանի ազդեցությունից»,- ասել է նա։

Ֆինլանդիայի նախագահը անդրադարձել է նաև Ռուսաստանի տնտեսական վիճակին՝ նշելով, որ երկրի տնտեսությունը կանգնած է լուրջ խնդիրների առաջ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն