ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը մասնակցել է Տնտեսական և սոցիալական խորհրդի դեսպանների համաժողովին

Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) դեսպանների համաժողովին։

Այս մասին հայտնում են ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից։

Նշվում է, որ համաժողովի ընթացքում քննարկվել են բազմակողմ համակարգի և կայուն զարգացման օրակարգի առջև ծառացած մարտահրավերները։

Հաղորդվում է, որ համաժողովում ընդգծվել է նաև Տնտեսական և սոցիալական խորհրդի դերը՝ որպես զարգացման համար բազմակողմ գործողությունների, անհրաժեշտ բարեփոխումների և վերափոխումների հիմնաքար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն