ԵՄ-ն կասկածի տակ է դնում Խաղաղության խորհրդի համատեղելիությունը ՄԱԿ-ի կանոնադրության հետ. Կոշտա | armenpress.am

armenpress.am ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները կասկած են հայտնել ՄԱԿ-ի կանոնադրության հետ ԱՄՆ-ի կողմից ստեղծվող Խաղաղության խորհրդի համատեղելիության հարցում: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Գրենլանդիայի հարցով ԵՄ արտակարգ գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

«Մենք հիմնավոր կասկածներ ունենք ՄԱԿ-ի սկզբունքներին և կանոնադրությանը Խաղաղության խորհրդի  համապատասխանության հարցում», – ընդգծել է Կոշտան։

Նա միևնույն ժամանակ պատրաստակամություն է հայտնել շարունակելու աշխատանքն ԱՄՆ-ի հետ Գազայում խաղաղության հաստատման համար՝ առանց այդ կառույցին մասնակցության:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն