ԼՂ-ից ՀՀ տեղափոխված մեր 10 հայրենակիցների առողջական վիճակը բավարար է. Ավանեսյան

Բժիշկներից կազմված մեր բրիգադը, անհրաժեշտության դեպքում, օպերատիվ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մեկնել է Լեռնային Ղարաբաղից այսօր Հայաստան տեղափոխվող մեր 11 հայրենակիցներին դիմավորելու: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այս պահին բոլորն անցել են բուժզննում, նրանցից մեկը հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն` լրացուցիչ հետազոտության:

Մեր 10 հայրենակիցների առողջական վիճակը բավարար է»,- գրել է նախարարը:

Հիշեցնենք՝ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել էր, որ Արցախում մինչ այժմ բնակվող 10 հայ և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի և Հայաստանի համապատասխան մարմիններին՝ Հայաստան տեղափոխվելու խնդրանքով։ Նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն