Մայր աթոռ սուրբ Էջմիածնի միաբան հոգեշնորհ տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը կարգալույծ է հռչակվել իր դիմումի համաձայն։ Այս մասին տեղեկանում ենք Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։
«Հունվարի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ, իր դիմումի համաձայն կարգալույծ է հռչակվել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը»,- ասված է հաղորդագրությունում։
Կարգալույծ եկեղեցականն այսուհետև կդասվի աշխարհականների շարքին՝ Արտյոմ Անանյան ավազանի անունով: