Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագիծը | 1lurer.am

1lurer.am  Ազգային ժողովի՝ հունվարի 23-ին արտահերթ նիստին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը:

Քվեարկության արդյունքում նախագծին կողմ քվեարկեց 66 պատգամավոր, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 0:

Նախքան նախագծի ընդունումը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը ելույթի շրջանակում հայտարարեց, որ ընդունվել է օրենքի նախագիծ, որով փախանվում է դիտորդական առաքելությունների անվան քողի ներքո քաղաքական միավորների մուտքն ընտրատեղամասեր, որտեղ վերջիններս ենթադրաբար ոչ թե ընտրական գործընթացների վերահսկողություն պետք է իրականացնեն, այլ քաղաքական ուղղորդումներ:

Նախագիծը ներկայացնելիս հիմնական զեկուցող, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը նշել էր, որ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ դիտորդը պետք է լինի անկողմնակալ և չեզոք, իսկ դիտորդական առաքելությունները չպետք է աջակցեն ընտրություններին մասնակցող կուսակցություններին, սակայն գործող օրենսդրությունը միաժամանակ բավարար մեխանիզմներ չի սահմանում առ այն, թե ինչ է տեղի ունենում, երբ այս կանոնը խախտվում է: Ըստ այդմ՝ նախագծով առաջարկվում է, որ, օրինակ, ԿԸՀ-ն իրավունք ունի վարույթ հարուցել և ուժը կորցրած ճանաչել դիտորդական առաքելության հավատարմագրումը:

Արուսյալ Ջուլհակյանը նաև տեղեկացրել էր, որ առաջինից երկրորդ ընթերցում նախագծում կատարվել են փոփոխություններ:

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ ՀՀ ընտրական օրենսգրքում ՔՊ-ի առաջարկած փոփոխությունների քայլն անվանել է «հակաժողովրդական» և «հակաօրինական»: Նրա խոսքով՝ «Հայաստան» խմբակցությունն ԱԺ խորհրդի նիստին փորձել է կանխել առաջարկվող փոփոխությունները, սակայն չի հաջողվել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն