Իսպանիան չի մասնակցի «Խաղաղության խորհրդին» | azatutyun.am

azatutyun.am  Իսպանիան չի մասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված «Խաղաղության խորհրդին», Reuters-ի փոխանցմամբ հայտարարել է վարչապետ Պեդրո Սանչեսը:

«Մենք գնահատում ենք հրավերը, բայց մերժում ենք», – նշել է նա:

Սանչեսը որպես մասնակցությունից հրաժարվելու հիմնական պատճառ նշել է Մադրիդի կողմից միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի և բազմակողմանիության նկատմամբ հավատարմության պահպանումը։ Իսպանիայի վարչապետը նաև ասել է, որ Խաղաղության խորհրդում չի ներառվել Պաղեստինի հարցը։

Նախօրեին Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակում ստորագրվեց Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը: Նախաձեռնությանը միացան նաև Հայաստանը և Ադրբեջանը:

Ի սկզբանե հայտարարվել էր, որ այս նախաձեռնությունը Գազայի վերականգնումն է վերահսկելու, այժմ, սակայն, Թրամփն ավելի մեծ խնդիրներ է դրել խորհրդի առջև՝ հայտարարելով, թե այն պետք է լուծի գլոբալ հակամարտությունները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն