Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանում բողոքի ցույցերի ժամանակ ընդհանուր առմամբ զոհվել է 3 117 մարդ, որոնցից 2 427-ը քաղաքացիական անձինք և անվտանգության մարմինների աշխատակիցներ են:
«Զոհված ահաբեկիչների թիվը կազմում է 690», – գրել է Արաղչին «X» -ում։
Իրանից դուրս գործող իրավապաշտպան կազմակերպությունները, այդ թվում՝ ԱՄՆ-ում գործող HRANA անկախ մարդու իրավունքների կազմակերպությունը, վերջին բողոքի ցույցերի ժամանակ հաստատել են մոտ 5000 մահվան դեպք։
Bloomberg-ը, հղում անելով Իրանի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մայ Սատոյին, հաղորդել է, որ Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհերի թիվը կարող է գերազանցել 20 000-ը: