Հրապարակվել է Հովիկ Աղազարյանի հեռախոսազրույցի ձայնագրության արձանագրությունը | aravot.am

aravot.am Հակակոռուպցիոն դատարանում նախագահությամբ դատավոր Սարգիս Պետրոսյանի այսօր շարունակվեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ կաշառք ստանալու հայտնի գործով դատական նիստը:

Ուսումնասիրվեցին Հովիկ Աղազարյանի եւ գործով անցնող մյուս անձանց միջեւ հեռախոսազրույցների ձայնագրությունների արձանագրությունները եւ այլ փաստական տվյալներ, մասնավորապես՝ գործին վերաբերող Աղազարյանի գրությունները պետական կառույցներին ուղղված:

-Ես պարտքով փող եմ տվել, ախպեր ջան, իմ տված փողը կարո՞ւմ ես ինձ տաս, թե չե՞ս կարում, տալի՞ս ես, կամ չես տալիս: Ես իմանամ՝ իմ հարցերը ոնց եմ լուծում,- ըստ մեղադրողի հրապարակած ձայնագրությունների արձանագրությունների՝ գործով ենթադրյալ կաշառք տվող Արամ Մկրտչյանն է հարցնում Հովիկ Աղազարյանին:

-Չէ, չեմ կարում տամ,- պատասխանում է Հովիկ Աղազարյանը:

-Իսկ պատճառը ո՞րն է,- Աղազարյանին հարցնում է Արամ Մկրտչյանը:

-Դե հարցը տվեցիր, պատասխանեցի հիմա,- պատասխանում է Աղազարյանը:

Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանին առաջադրվել է մեղադրանք այն բանի համար, որ նա լինելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ օրենսդիր իշխանության ոլորտում իրականացնելով իշխանական լիազորություններ, այդ կերպ՝ հանդիսանալով պաշտոնատար անձ, «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ իրավունք ունենալով հարցումներով և առաջարկներով դիմելու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց, կաշառք տվողի օգտին իր իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով գործողություն կատարելու դիմաց պահանջել և անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 11.229.370 ՀՀ դրամ կաշառք:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն