Եվրամիությունը կփնտրի Գազայի հատվածում խաղաղ կարգավորմանը մասնակցելու ուղիներ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության խորհրդի» սահմաններից դուրս, ուրբաթ օրը հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։
Հինգշաբթի օրը Միցոտակիսը մասնակցել է Բրյուսելում կայացած ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
«Եվրոպական երկրների մեծ մասը չի կարող միանալ ստեղծվածին («Խաղաղության խորհրդին» – խմբ.): Այնուամենայնիվ, մենք կցանկանայինք Գազայի հարցի քննարկման ծրագրի մաս կազմել։ Մենք պետք է փորձենք համոզվել, որ Գազայի ապագայի հարցում եվրոպական ներկայություն կա», – ասել է նա Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում: