Աբու Դաբիում սկսվել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները | armenpress.am

armenpress.am Միացյալ Արաբական Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում սկսվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունները։

Այս մասին հայտնել է ԱՄԷ արտակարգ իրավիճակների նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը։

«Բանակցություններն այսօր սկսվել են Աբու Դաբիում և նախատեսվում է, որ դրանք կտևեն երկու օր՝ երկխոսության ամրապնդման և ճգնաժամի քաղաքական լուծումներ գտնելու համար»,- նշել է նախարարը։

Հունվարի 23-ին մեկնարկած բանակցություններն առաջին եռակողմ հանդիպումն են Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն