factor.amԴանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենն այցելել է Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկ՝ հանդիպելու գրենլանդացիների հետ։
Euronews-ը հաղորդւմ է, որ Նուուկ կատարած այցի ընթացքում Ֆրեդերիկսենը հանդիպել է Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենի հետ, ապա հանդես եկել մամուլի ասուլիսով։
Դանիայի վարչապետը նշել է, որ Միացյալ Նահանգների հետ իրավիճակը շարունակում է մնալ դժվար, ապա ընդգծել է, որ եկել է ցույց տալու Դանիայի աջակցությունը Գրենլանդիային.
«Ես հասկանում եմ, թե որքան դժվար է սա Գրենլանդիայի ժողովրդի համար։ Այսօր ես խոսեցի շատ տարբեր մարդկանց հետ, և նրանք բոլորը նույն բանն ասացին։ Հուսով եմ, որ Գրենլանդիայի բոլոր բնակիչները կզգան Դանիայի անվերապահ, հսկայական ու սրտանց աջակցությունը»։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։