Աբու Դաբիում այսօր կկայանա ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների երկրորդ փուլը | azatutyun.am

azatutyun.am

Այսօր Աբու Դաբիում կկայանա Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս հանդիպումը, բոլոր կողմերի համաձայնությամբ, կրկին կանցկացվի փակ դռների հետևում։

Պատվիրակությունների միջև բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան։ Սպիտակ տան խոսնակը NBC News-ին ասել է, որ հանդիպումը «արդյունավետ է եղել»։ Reuters-ը հաղորդում է, որ դեռևս չկան նշաններ, որ հանդիպման ժամանակ փոխզիջման են հասել։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Դոնբասի հարցն առանցքային է, և այն քննարկելու են հունվարի 23-ին Աբու Դաբիում հանդիպման ժամանակ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն