Ուկրաինական կողմի բnղոքն անհիմն է․ ՀՖՖ-ն դիմել է ՈւԵՖԱ-ին՝ ներկայացնելով Հայաստան-Ուկրաինա հանդիպումից առաջ և խաղի ընթացքում տեղի ունեցածը

ՀՖՖ-ն պատասխանել է ՈւԵՖԱ-ին՝ Հայաստան-Ուկրաինա խաղում գրանցված միջադեպի վերաբերյալ։

«Ի պատասխան Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի գրությանը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է ՈւԵՖԱ-ին՝ ներկայացնելով Հայաստան-Ուկրաինա հանդիպումից առաջ և խաղի ընթացքում տեղի ունեցածը: ՀՖՖ-ն ներկայացրել է դիտարկումներ՝ ըստ որի ուկրաինական կողմի բողոքն անհիմն է: Մանրամասները կներկայացնենք ավելի ուշ»:

Armsport.am-ի տեղեկություններով՝ իրավիճակը շատ ավելի խորքային է, և լարվածությունը մինչև մեկնարկը առաջացրել է հենց ուկրաինական կողմը: Թեև ֆուտզալում ընդունված կարգ է մարզիչների և խաղացողների նախախաղային ձեռքսեղմումը, ուկրաինական կողմը հրաժարվել է սեղմել այն ֆուտզալիստների ձեռքը, ովքեր հանդես են գալիս Ռուսաստանի առաջնությունում:

Ուկրաինական կողմի դժգոհության պատճառը Հայաստանի հավաքականի և ռուսական «Տյումենի» ֆուտզալիստ Դենիս Նևեդրովի էմոցիոնալ արձագանքն է եղել եզրափակիչ սուլիչից հետո, ինչպես նաև Instagram-ում նրա կատարած գրառումը (էմոջին):

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն