Քննարկումների ուշադրության կենտրոնում էին պատերազմը դադարեցնելու հնարավոր պարամետրերը. Զելենսկի | 1lurer.am

1lurer.am

Վոլոդիմիր Զելենսկին կառուցողական է որակել Կիևի, Մոսկվայի և Վաշինգտոնի թիմերի հանդիպումը։

«Քննարկումների ուշադրության կենտրոնում էին պատերազմը դադարեցնելու հնարավոր պարամետրերը։ Բարձր եմ գնահատում ըմբռնումը, որ ամերիկյան կողմը պետք է վերահսկի պատերազմի դադարեցման և իրական անվտանգության պահպանման գործընթացը»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահը։

Նա հավելել է, որ կողմերը պայմանավորվել են համակարգել հետագա քայլերը իրենց երկրների ղեկավարների հետ։

«Ուկրաինան պատրաստ է առաջ շարժվել: Եթե մյուս կողմն էլ պատրաստակամություն հայտնի, հնարավոր է՝ մյուս հանդիպումները կայանան հաջորդ շաբաթ»,- մանրամասնել է Զելենսկին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն