Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցելու Թալինի Սբ Աստվածածին եկեղեցում, որտեղի հոգեւոր Հովիվ Տեր Հայկը ստիպված եղավ հեռանալ, որպեսզի տեղում ժամերգություն անցկացնի կարգալույծ հոգեւորականը՝ զեղչելու կաթողիկոսի անունը։
«Գնում եմ Մաստարա՝ կանոնական պատարագ մատուցելու։ Ասում են՝ կարգալույծ քահանան պիտի [այստեղ պատարագ] մատուցի»,- ասաց Տեր Հայկը՝ նշելով, որ Մաստարայում բարձր հնչեցնելու է Հայրապետի անունը։
Լուսանկարում՝ Տեր Հայկի հետ այն խոսակցության կադրը, որից հետո քահանան ստիպված եղավ այլ եկեղեցի գնալ։