news.am Ֆուտզալի Հայաստանի հավաքականը դուրս եկավ Եվրո-2026-ի փլեյ-օֆֆ։ Խմբային փուլի երկրորդ խաղում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը 5:4 հաշվով կամային հաղթանակ տարավ Չեխիայի թիմի նկատմամբ եւ B խմբում 6 միավորով ապահովեց առաջին տեղը։
Չեխիայի հավաքականից երկրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Պավել Դրոզդը։
Երրորդ րոպեին պատասխան գոլը խփեց Վլադիմիր Սանոսյանը։ 7-րդ րոպեին Հայաստանի թիմին առաջ մղեց Նիկիտա Խրոմիխը։
19-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց Չեխիայի հավաքականի խաղացող Թոմաշ Կուդելկան։
24-րդ րոպեին չեխերի երկրորդ գոլը խփեց Ֆրանսիսկո Միկուսը։ 26-րդ րոպեին հեռացվեց Չեխիայի թիմի խաղացող Իրժի Զապոտոցկին։
31-րդ րոպեին Արսեն Պետրոսովն եւ Նիկիտա Խրոմիխը խփեցին Հայաստանի թիմի չորրորդ եւ 5-րդ գոլերը։
38-րդ եւ 39-րդ րոպեներին չեխերից դուբլի հեղինակ դարձավ Դավիդ Դրոզդը։
Առաջին խաղում Հայաստանի թիմը 2:1 հաշվով կամային հաղթանակ էր տարել ուկրաինացիների նկատմամբ։
Երրորդ տուրում Հայաստանի թիմը հունվարի 28-ին կմրցի Լիտվայի թիմի հետ։