Փոքր Այրում գյուղում անասնակեր է այրվել. ՆԳՆ ՓԾ

Փոքր Այրում գյուղի 2-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր։ Նման ահազանգ է ստացել Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2-րդ փողոցում գտնվող տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։35-ին, մարվել՝ 15։30-ին։ Այրվել է մոտ 150 հակ անասնակեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն