Համոզված եմ, որ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը. Փաշինյանը՝ Մոդիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանի Հանրապետության օրվա առիթով:

Ուղերձում նշված է.

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության օրվա առիթով: Պատմական այս օրը խորհրդանշում է Հնդկաստանի ժողովրդի հանձնառու­թյունը ժողովրդավարական արժեքներին և հավատարմությունը ազատության գաղա­փարներին:

Ուրախությամբ եմ արձանագրում, որ արագ փոփոխվող աշխարհում մեր բարեկամ երկրների միջև փոխշահավետ և բազմոլորտ գործընկերությունը շարու­նակում է խորանալ և ընդլայնվել: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը` ի շահ մեր բարեկամ երկրների և ժողովուրդների։

Օգտվելով առիթից՝ ամենաջերմ բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն