Ալեն Սիմոնյանը դատի է տվել բլոգերին և պահանջում է 1,4 միլիոն դրամ | factor.am

factor.am  ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատի է տվել բլոգեր Սամվել Աշոտյանին։ Սիմոնյանը հայցապահանջում նշել է, թե Սամվել Աշոտյանը զրպարտել է իրեն Ֆեյսբուքում՝ տարածելով «Կազինոները` բարձր հովանու ներքո» վերնագրով տեսանյութը։

Շուրջ մեկ րոպեանոց տեսանյութում Սամվել Աշոտյանը հայտարարում է, թե «ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը Ալեն Սիմոնյանին մեղադրում է կազինոների հովանավորության մեջ»։ Հեղինակը մեջբերում է Հայկ Սարգսյանի հարցազրույցից մի հատված, որտեղ պատգամավորը նշում է․ «Մարտի 4-ին Ալեն Սիմոնյանը դիմել է իմ նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու համար, երբ ԱԺ-ում քննարկվում էր իմ կողմից շրջանառության մեջ դրած նախագիծը, որով երկու անգամով բարձրացվելու էր խաղային ոլորտի բոլոր տուրքերը»։

Այժմ Ալեն Սիմոնյանը Սամվել Աշոտյանից հերքումից զատ պահանջում է նաև 1 մլն դրամ՝ զրպարտության փոխհատուցում, ինչպես նաև 410 հազար դրամ՝ փաստաբանի ծառայության և պետական տուրքի վճարի համար։

Ալեն Սիմոնյանի հայցադիմումը դատարանի կողմից վարույթ է ընդունվել։ Դատական նիստի օր դեռ նշանակված չէ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն