Իրանի պաշտպանական համագործակցությունը Ռուսաստանի և Չինաստանի հետ կշարունակվի. Իրանի ԱԳՆ | armenpress.am

armenpress.am Իրանի համագործակցությունը Ռուսաստանի և Չինաստանի հետ պաշտպանության ոլորտում «կշարունակվի ամբողջ ուժով»: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Իրանի հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ վաղեմի պատմություն ունեն և հիմնված են փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի վրա: Այդ շփումներն ու խորհրդակցությունները կշարունակվեն ամբողջ ուժով: Մեր պաշտպանական համագործակցությունն այդ երկու երկրների հետ նաև ունի երկար պատմություն և սահմանված է ռազմավարական և երկարաժամկետ համաձայնագրերի շրջանակներում», – ընդգծել է նա ամենշաբաթյա մամուլի ասուլիսում:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն