Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքների փաստաթուղթը 100%-ով պատրաստ է | factor.am

factor.am  Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ի փաստաթուղթն ամբողջությամբ պատրաստ է, և Կիևը սպասում է դրա ստորագրման ժամանակին և վայրին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ նշելով, որ Աբու Դաբիում Ռուսաստանի հետ շաբաթավերջին կայացած բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել, գրում է Reuters-ը։

«Մեզ համար անվտանգության երաշխիքները, առաջին հերթին, Միացյալ Նահանգների կողմից անվտանգության երաշխիքներն են։ Փաստաթուղթը 100%-ով պատրաստ է, և մենք սպասում ենք, որ մեր գործընկերները հաստատեն այն ստորագրելու ամսաթիվը և վայրը»,-  Վիլնյուս կատարած այցի ժամանակ մամուլի ասուլիսում ասել է Զելենսկին։

Նա նշել է, որ այնուհետև փաստաթուղթը կուղարկվի ԱՄՆ Կոնգրես և Ուկրաինայի խորհրդարան՝ վավերացման։

Ուրբաթ և շաբաթ օրերին ուկրաինացի և ռուս բանակցողներն Աբու Դաբիում անցկացրել են առաջին եռակողմ հանդիպումը ԱՄՆ միջնորդների մասնակցությամբ՝ քննարկելու գրեթե չորս տարի տևած պատերազմին վերջ դնելու՝ Վաշինգտոնի ծրագիրը, սակայն համաձայնության չեն հասել։

«[Աբու Դաբիում] քննարկվում է [ԱՄՆ] ]20 կետանոց ծրագիրը և խնդրահարույց հարցերը։ Կային շատ խնդրահարույց հարցեր, բայց հիմա դրանք ավելի քիչ են»,- ասել է Զելենսկին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն