Ուկրաինային նվիրված եռակողմ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ․ Պեսկով | azatutyun.am

azatutyun.am «Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա ձևաչափով եռակողմ բանակցությունները նախատեսվում է շարունակել հաջորդ շաբաթ Աբու-Դաբիում»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Եռակողմ հանդիպման կոնկրետ ժամկետը, սակայն այս պահին հստակեցնել դեռ չեմ կարող»,- հավելել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։

Ավելի վաղ, ամերիկյան Axios կայքը տեղեկացրել էր, որ Ուկրաինայում խաղաղության հաստատման մասին եռակողմ բանակցությունների հերթական փուլը կայանալու է փետրվարի 1-ին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում։ Բանակցությունների նախորդ փուլը Աբու-Դաբիում կայացել էր հունվարի 23-24-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն